Կդադարեցվի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը

Կդադարեցվի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment