Դոհայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 14 հնարավորից ունի 10 միավոր և բաժանում է 4-12-րդ տեղերը:
Մարտիրոսյանը 14-րդ պարտիայում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենին:
Մրցաշարին մասնակցում են նաև Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը:
Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի 19 պարտիայով, իսկ կանանց առաջնությունը՝ 15: