Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի։ Գանձապահներն այլ աշխատանքի կանցնեն․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
«Բոլոր գանձապահներին աշխատանքի առաջարկ է եղել, բոլորն էլ ընդունել ու անցել են աշխատանքի։ Վաղուց գիտեին, որ դրամարկղերը փակվելու են, և նրանք պատրաստվում էին»,- ասաց Ասլանյանը։
Նա նշեց, որ Մետրոպոլիտենում կային թափուր աշխատատեղեր, որոնք զբաղեցրել են դրամարկղերի աշխատակիցները։ Ասաց, որ տարբեր հաստիքներ են, օրինակ՝ հերթապահի։ Ըստ նրա՝ հունվարի 1-ից համապատասխան վերապատրաստում են անցել նրանք։
«Թե քանի աշխատակից են, հստակ թիվ չեմ կարող նշել»,- ասաց Աննա Ասլանյանը։