Իրանում ռիալի արժեզրկման ֆոնին ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել, սկսվել են բողոքի գործողություններ

Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Մուհամմադ Ռեզա Ֆարզին հրադարական է տվել։ Պատճառը, ըստ Reuters-ի, ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկումն է, որը մեկ դոլարի դիմաց կազմել է 1,4 մլն ռիալ։ Նախագահ Փեզաշքիանն ընդունել է հրաժարականը։

Ռիալի արժեքի կտրուկ անկման պատճառով նախ Թեհրանի, ապա նաեւ մյուս խոշոր քաղաքների՝ Սպահանի, Շիրազի շուկաներում  փակվել են խանութները, իսկ խանութպանները դուրս են եկել փողոց բողոքի ցույցերի, հայտնում է Bloomberg-ը։

Ցուցարարները իշխանություններին մեղադրում են գնաճը կանգնեցնելու անկարողության մեջ։ Նախագահ Փեզաշքիանը հայտնել է, որ ներքին գործերի նախարարին հանձնարարել է ցուցարարների հետ բանակցություններ վարել։

Կենտրոնական բանկի տնօրեն է նշանակվել Աբդոլնասեր Հեմաթին։ Նա երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարարն էր, որին խորհրդարանն անվստահություն էր հայտնել։

Leave a Comment