Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավորություն ունենար խոսելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նա կբարձրացներ տարածքային հարցը և պատերազմի պատճառները։
Երկրի ղեկավարն այս մասին ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցին, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ, Զելենսկին նշել է, որ ինքն արդեն բարձրացրել է այս թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ես կարծում եմ, որ սա կարևոր է։ Եվ ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին։ Տարածքային հարցը, պատերազմի պատճառների հարցի կբարձրացնեի, թե ինչու է նա մեզ օկուպացնում», – նշել է պետության ղեկավարը։
Նախագահը շեշտել է, որ ինքը ցանկություն չունի շփվելու Պուտինի հետ, քանի որ նրան թշնամի է համարում, բայց հավանական է համարում նման զրույց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Կարծում եմ՝ օգտակար կլիներ նրա (Պուտինի) հետ խոսելը, ոչ թե որովհետև ես եմ ուզում։ Ես չեմ ուզում նրա հետ խոսել։ Նա իմ թշնամին է։ Բայց կարծում եմ՝ կարևոր է նրա հետ խոսել միայն մեկ պատճառով. չենք ուզում Ռուսաստանից Երրորդ համաշխարհային պատերազմ», – ասել է Զելենսկին։