Իշխանությունը փորձում է հեղինակությունը, բարոյական կապիտալը և հանրային վստահությունը չեզոքացնել կալանքի լեզվով. Վլադիմիր Մարտիրոսյան

Էս պետության բնույթն այլևս էնպիսին է, որ գիտնականը, ազգային բարերարը, սրբազանները բանտարկված են և դա շարունակական է լինելու այնքան ժամանակ, երբ մի կետում այլևս դա էլ հարց չլուծի և վախի տարածումը ևս չաշխատի:

P.S. Խաչ ջան, սա էլ կանցնի ու դու դա լավ գիտես:

Գալստյան Խաչիկից ավելի լավ շատ քչերն են պատկերացնում, որ երբ իշխանությունը փորձում է հեղինակությունը, բարոյական կապիտալը և հանրային վստահությունը չեզոքացնել կալանքի լեզվով, այն փաստում է սեփական քաղաքական կոլապսը։ Քաղաքագիտության դոկտորից ավելի լավ շատ քչերն են գիտակցում, որ երբ իշխանությունը իր քաղաքական անվտանգությունը պահում է միայն քրեական գործերով, ապա այդ պետությունը այլևս իրավական բնույթ ունի բացառապես թղթի վրա և ոչ հողի վրա և դա ժամանակավոր է։

Էս պետության բնույթն այլևս էնպիսին է, որ գիտնականը, ազգային բարերարը, սրբազանները բանտարկված են և դա շարունակական է լինելու այնքան ժամանակ, երբ մի կետում այլևս դա էլ հարց չլուծի և վախի տարածումը ևս չաշխատի:

P.S. Խաչ ջան, սա էլ կանցնի ու դու դա լավ գիտես:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Leave a Comment