ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ձևավորվել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հայտ են ներկայացրել և ընդգրկվել խորհրդի կազմում։
Միասին ունենք կարևոր առաքելություն՝ ձեր փորձն ու գիտելիքը ծառայեցնելու ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և արդյունավետ լուծումների մշակմանը։
Առաջիկայում մեզ սպասվում է մեծ աշխատանք՝ կապված բնապահպանական քաղաքականությունների, ծրագրերի և նախաձեռնությունների քննարկման ու բարելավման հետ։
2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Սա բացառիկ առիթ է՝ միավորելու պետական կառույցների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության օրակարգն ավելի ուժեղ ու տեսանելի դարձնելու համար։
Շուտով կմեկնարկենք ակտիվ աշխատանքը՝ խորհրդի նիստերի ձևաչափերի, օրակարգային առաջնահերթությունների և համատեղ քայլերի հստակեցմամբ։
—00—ԼԱ