ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին ուղղված սպառնալիքներից հետո Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ երկրի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի կոշտ և անհապաղ պատասխանի։ Այս մասին Շամխանին գրել է X-ում։
«Իրանի պաշտպանական դոկտրինում որոշ պատասխան միջոցներ սահմանվում են դեռևս մինչև սպառնալիքի իրականացումը։ Իրանի հրթիռային և պաշտպանական հնարավորությունները ենթակա չեն վերահսկողության և չեն պահանջում թույլտվություն, – գրել է Շամխանին։ – Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ կոշտ պատասխանի, որը դուրս է դրա կազմակերպիչների երևակայության շրջանակներից»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ լուրջ հարված հասցնել Իրանին, եթե նա վերսկսի իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքերի մշակման ծրագիրը։