Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունները սկսելիս։
«Ես լսել եմ, որ Իրանը փորձում է կրկին զարգացնել միջուկային ներուժը, և եթե դա այդպես լինի, մենք ստիպված կլինենք կանգնեցնել նրանց։ Մենք կանգնեցնելու ենք նրանց։ Մենք նրանց կհարվածենք։ Բայց հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», – ասել է Թրամփը։
Նախագահը նշել է, որ ինքը կնախընտրեր խնդրի դիվանագիտական լուծումը։ «Ես լսել եմ, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։ Եթե նրանք ցանկանում են գործարք կնքել, դա շատ ավելի խելացի է», – հավելել է նա։