Նարեկ Սամսոնյանի գործը դատարանում է․ դատավորը հայտնի է

«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանի գործը դատարանում է  մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Ռուբեն Մելիքյանը վերաքննիչ դատարանից տեղեկացել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա:

Նրանք երկուսն էլ կալանավորված են այս տարվա նոյեմբերի 14-ից կալանավորված են խուլիգանության հոդվածով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր նրանց պաշտպաններից Արսեն Բաբայանը, քրեական գործը բաղկացած են երկու հատոր նյութերից:

Հիշեցնենք նաև, որ Վազգենին կալանավորելու դեմ բողոքով վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման օրը վաղն է՝ ամսի 30-ը։

Leave a Comment