Պուտինը չէր հավատում, որ ես կարգավորեցի հայ-ադրբեջանական հակամարտությունը 1 օրում․ Թրամփ

29 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան «խաղաղության համաձայնագրի մասին»․

«Ես բառացիորեն կարգավորեցի հակամարտությունը մեկ օրվա ընթացքում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ասել է, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել այդ արդյունքին, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։

Leave a Comment