ՀՀ նախագահի աշխատակազմը նվերների փաթեթներ է պատրաստել Սյունիքի գյուղերի մի խումբ երեխաների համար

Նոր տարվա նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը նվերների փաթեթներ է պատրաստել Սյունիքի մարզի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ և Նռնաձոր գյուղերի մի խումբ երեխաների համար։

Նվերների փաթեթները երեխաներին հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները՝ նրանց մաղթելով ուրախ տոնական օրեր և լավագույնը գալիք տարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment