Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզա տրամադրելու գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար․ տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։
«2026-ի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորման»,- ասված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։