Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փրկիչ խաղացող հոպարի գանձին արթնացրեք, Փաշինյանը ոչ թե բերելու է, այլ արդեն բերել է խաղաղություն։
Չի հավատում՝ կարող է սահմանին հերթապահություն իրականացնել, առավել ևս, որ պարտադիր զինծառայություն չի անցել։
Թե բա ուժեղ ղեկավար․․․ հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին»:
Նշենք, որ ավելի վաղ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար: Եվ հոգնած լինելով պայքարից՝ լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ», բայց անիրական նկարի մեջ:
Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:
«Իրևանի», «ադրբեջանական», «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:
Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:
Փաշինյանի՝ ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.
«Մենք պետք է մեզ հարց տանք՝ այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և…»։
Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:
Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»:
Դիտեք նաև՝
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»:
Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:
Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը` այսինքն զարմիկի հայրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:
Ինչո՞ւ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:
Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»: