Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան (RTF) հայտարարել է, որ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանից ստացել է վնասի փոխհատուցում։
Թենիսի կանանց աշխարհի 118-րդ ռակետից փոխհատուցում է պահանջվել 2024 թվականին Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու և դրանով պայմանավորված վնասների համար: Որոշումը կայացրել է Սպորտի արբիտրաժի ազգային կենտրոնը (NCSA):
Արդեն 2 տարի է` Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը: