Ռուս-ուկրաինական հակամարտությանը Ադրբեջանի քաղաքացի վարձկանների մասնակցության փաստեր են բացահայտվել


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ վերջին շրջանում ի հայտ են գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ինչպես նաև այլ զինված հակամարտություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության փաստեր:

Երկրի դատախազությունը հստակեցրել է, որ այդ մասնակցությունը եղել է վարձկանության տարբերակով՝ մասնակցություն՝ գումարի դիմաց:

Գերատեսչությունը հավելել է, որ վարձկանությունը, այսինքն՝ քաղաքացի չհանդիսանալու դեպքում նյութական վարձատրություն ստանալու նպատակով ռազմական հակամարտությանը կամ գործողություններին մասնակցելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ 8-20 տարի կամ ցմահ ազատազրկման ձևով:

Գլխավոր դատախազությունը կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին պահպանել զգոնությունը, չտրվել ապօրինի կոչերին և հարգել օրենքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

227 դիտում

Leave a Comment