2025-ի հունվար-նոյեմբերին պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտ

2025-ի հունվար-նոյեմբերին պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտ

29 դեկտեմբերի 2025 – 15:16 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել մոտ 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից ավելի է 13.6 %-ով, իսկ 2023-ի՝ 21.7 %-ով, հայտնում է Aysor.am-ը։

Մուտքերի աճը պայմանավորված է ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի աճով, տնտեսական ակտիվությամբ, ինչպես նաև վարչարարության արդունավետության բարձրացմամբ։

Տարվա ընթացքում բացահայտվել է մոտ 2500 չգրանցված աշխատող, իսկ բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվել է 382.1 մլրդ դրամ։

Leave a Comment