Նիդերլանդների հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վերհիշել է 2010 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը և կիսվել իր մտքերով։
«Այն ժամանակ ես Լիոնել Մեսսիին համարում էի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Դա իսկապես այդպես էր։ Սակայն, եթե գնահատենք կոնկրետ տարին, ապա ես այն ավելի լավ անցկացրի։ Կարծում եմ՝ նվաճումներով գերազանցել էի նրան։
Շատ տարիներ են անցել, բայց այդ մրցանակի շուրջ քննարկումները մինչ օրս շարունակվում են։ Շատերը կարծում են, որ այն պետք է ինձ տային»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Andreas Poke յութուբյան ալիքը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի քվեարկության արդյունքներով Սնեյդերը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Նրան շրջանցել էին Մեսսին, Ինիեստան և Խավին։