Հայ Առաքելական  եկեղեցուն վստահում է 71,4 %-ը, իշխանություններին՝ 38,6%-ը

Արդյոք հայ հասարակության շրջանում կա՞ համերաշխություն ձեւավորելու  անհրաժեշտություն. GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է.  73,4 %-ը պատասխանել է միանշանակ այո, 15,8 %-ը՝ ավելի շուտ այո, իսկ 6,7%-ը՝ միանշանակ ոչ:

Հարցին՝ ո՞ր գործոններն են խոչընդոտում  հասարակության համերաշխությանը Հայաստանում, 32,6 %-ը պատասխանել է կեղծ տեղեկատվությունը, 27,8 %-ը՝ սոցիալական անհավասարությունը, 25,5%-ը պետական կառույցների նկատմամբ անվստահությունը, 21,4%-ը՝ քաղաքական բեւեռացումը:

Հարցումներով պարզվել է, որ Հայ Առաքելական  եկեղեցուն լիովին վստահում է 55,8%-ը, ավելի շուտ վստահում է 15,6%-ը, իշխանություններին լիովին վստահում է 17,8%-ը, ավելի շուտ վստահում է 20,8%-ը: Իշխանություններին ընդհանրապես չի վստահում 45,1 %-ը, ավելի շուտ չի վստահում 11,4%-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment