https://arm.sputniknews.ru/20251229/amenamvot-apagajum-peskvovy-putini-ev-trampi-nvor-herakhvosazrujci-masin-97330470.html
Ամենամոտ ապագայում. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին
Ամենամոտ ապագայում. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին խոսք չի գնում։ 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T14:41+0400
2025-12-29T14:41+0400
2025-12-29T14:41+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով
հեռախոս
հեռախոսազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426164_0:45:1575:932_1920x0_80_0_0_a8d6ec3bea957e2094252f261689c8e6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցը կկայանա ամենամոտ ապագայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ամենամոտ ապագայում։ Կտեղեկացնենք ձեզ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո։Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի մասին այժմ խոսք չկա։«Այժմ նման զրույցի մասին խոսք չկա», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը հնարավոր է այս պահին։Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Զելենսկու հետ հանդիպումից առաջ, ինչպես հայտնել է Թրամփը, որ լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_ac1e9705110d6e3c318d8674afab52ce.jpg.webp
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով, հեռախոս, հեռախոսազրույց
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով, հեռախոս, հեռախոսազրույց
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին խոսք չի գնում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցը կկայանա ամենամոտ ապագայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենամոտ ապագայում։ Կտեղեկացնենք ձեզ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի մասին այժմ խոսք չկա։
«Այժմ նման զրույցի մասին խոսք չկա», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը հնարավոր է այս պահին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Զելենսկու հետ հանդիպումից առաջ, ինչպես հայտնել է Թրամփը, որ լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։