29 դեկտեմբերի 2025 – 12:41 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 28-29-ը պարեկային ծառայությունը հանրապետության տարածքում իրականացրել է 1655 տրանսպորտային միջոցների անվադողերի ստուգում, ինչի արդյունքում կազմվել է 180 վարչական իրավախախտման արձանագրություն, հայտնում է ներքին գործերի նախարարությունըԼ
Պարեկները ստուգումներ են անցկացրել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից մեքենաների անվադողերի նկատմամբ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 274 ՃՏՊ։ Վթարների մասնակից 520 մեքենաների ստուգման արդյունքում պարզվել է, որ միայն 10-ի վրա են եղել ոչ ձմեռային անվադողեր։
«ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,–ասվում է հաղորդագրության մեջ։