Մետրոն կգործի հատուկ ռեժիմով․ Դեկտեմբերի 31-ի 23:45-ից մինչև 00:15-ը հրապարակի կայարանում կանգառ չի լինի

Մետրոն կգործի հատուկ ռեժիմով․ Դեկտեմբերի 31-ի 23:45-ից մինչև 00:15-ը հրապարակի կայարանում կանգառ չի լինի

29 դեկտեմբերի 2025 – 13:16 AMT

PanARMENIAN.Net – Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

«Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու»,– նշված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը կլինի հրավառություն և դրոնների շոու։

Leave a Comment