Երեւանի քաղաքապետարանի այս տարվա վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամփոփելով տարին, ասաց, որ 2025թ. դժվարին, բայց նաեւ մեծ ձեռքբերումների տարի էր:
«Կարծում եմ, որ բոլոր գործընկերները ամփոփելով տարին՝ ունեն ասելիքներ արդյունքների մասին: Ես ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել այս տարի արված մեծ ծավալի աշխատանքների համար, իսկ գալիք տարում ձեր ընտանիքներին մաղթել խաղաղություն, ջերմություն եւ սեր: Եվ թող Նոր տարին լինի ավելի մեծ ձեռքբերումների տարի»,-ասաց նա, ինչին հետեւեցին ծափահարություններ:
Ավելի վաղ նշվել էր, որ 2025թ Երեւանում տեղադրվել է 100 փողոցների անվանումների եւ շենքերի համարների ցուցակ, թվայնացվել Երեւանի գլխավոր հատակագիծը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գործակարգավարական խորհրդակցությունը՝ տեսանյութով.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: