Globe Soccer Awards. Տարվա լավագույն ակումբը հայտնի է — Armsport.am

«Պարի Սեն-Ժերմենը» Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2025 թվականի լավագույն ակումբ։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական էջը X սոցիալական ցանցում։

​2025 թվականին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ Բացի այդ, փարիզյան ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 5։0 հաշվով ջախջախելով Միլանի «Ինտերին»։

​Թիմը հասել է նաև Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որտեղ 0։3 հաշվով զիջել է Լոնդոնի «Չելսիին»։

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակիչում առավելության հասնելով բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ (1։1, 2։1՝ 11մ)։

Leave a Comment