
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի լավագույն խաղացող՝ Globe Soccer Awards-ի վարկածով։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Դուբայում։
Այս տարվա սկզբին 28-ամյա Դեմբելեն նվաճեց «Ոսկե գնդակը» և ճանաչվեց նաև ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Globe Soccer Awards-ում ՊՍԺ-ն ճանաչվեց լավագույն ակումբ, իսկ Լուիս Էնրիկեն՝ լավագույն մարզիչ։
Քրիշտիանու Ռոնալդուն ստացավ Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։