🎥 ԱՊԼ․ Տոտենհեմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Քրիսթալ Փելասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Տոտենհեմը» արտագնա խաղում 1։0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Հանդիպման միակ գնդակը 42-րդ րոպեին հեղինակեց Արչի Գրեյը՝ եզրափակելով Ռիշարլիսոնի փոխանցումը։ Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում մրցավարները խաղից դուրս վիճակի պատճառով չարձանագրեցին Ռիշարլիսոնի խփած երկու գնդակը։

Այս պարտությունից հետո «Քրիսթալ Փելասը» 26 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։ Թիմը բոլոր մրցաշարերում իր առանց հաղթանակների շարքը հասցրեց հինգի։ «Տոտենհեմը» վաստակեց 25 միավոր և բարձրացավ 11-րդ տեղ։

Հաջորդ տուրում՝ հունվարի 1-ին, «արծիվները» սեփական հարկի տակ կընդունեն «Ֆուլհեմին», իսկ «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Բրենթֆորդին»։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment