Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսային հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը և կարգավորման ուղիները։
Թրամփը նշել է, որկարգավորման հետ կապված հարցերը քննարկելու համար հանդիպելու է Վլադիմիր Զելենսկիի հետ Ֆլորիդայում։ Յուրի Օշակովի տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցն ունեցել է ընկերական, բարիդրացիական և գործնական բնույթ։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տրամաբանական հայացքով են նայում այն բանին, որ եվրոպացիների առաջարկած պատերազմի ժամակավոր դադարեցման տարբերակը բերում է միայն կոնֆլիտի երկարաձգմանը։
Պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում, որը վերաբերում է Դոնբասին։ Օշակովի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը, և այսօր քննարկվելու են բոլոր մանրամամասները Զլենսկիի հետ։
Օշակովն ընդգծել է, որ այսօրվա քննարկման ընթացքում ՌԴ նախագահը համաձայնվել է շարունակել աշխատանքը երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու է անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը՝ տնտեսական հարցերով։ Նա նաև հայտարարել է, որ խմբերի աշխատանքային պայմանները պարզ կլինեն հունվարի սկզբից։