Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բարսելոնայի» դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ պահանջելով բազմամիլիոնանոց փոխհատուցում։
Ըստ AS պարբերականի՝ պատճառը «կապտանռնագույնների» կողմից Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրային կատարված վճարումների հետ կապված սկանդալն է, փոխանցում է armsport.am-ը:
Հետաքննության տվյալներով՝ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրան «Բարսելոնայից» շուրջ 7,5 միլիոն եվրո է ստացել՝ ենթադրյալ խորհրդատվական ծառայությունների դիմաց։ 2024 թվականի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Բարսելոնայի դատարանը չեղարկել է ակումբին առաջադրված կաշառակերության մեղադրանքը։
Այնուամենայնիվ, «Արքայական ակումբում» կարծում են, որ կատալոնական ակումբի գործողությունները հանգեցրել են մրցակցության էության խեղաթյուրմանը և առաջնության արդյունքների կեղծմանը՝ մրցավարական անհասկանալի որոշումների միջոցով։