Aurora News | Մեքենայից շունիկին քարշ տված վարորդը տուգանվեց 900․000 դրամ

Ավելի վաղ Auroranews.am-ը հրապարակում էր արել, ներկայացնելով համացանցում տարածված մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տվել։ Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանում։ 

Ներքին գործերի նախարարությունը և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ վարորդը հայտնաբերվել և բերման էր ենթարկվել:

Auroranews.am-ը ներկա է եղել, կենդանուն մեքենայից քարշ տված անձի դատավորությանը, որը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում։ Տեղեկացնենք, որ կենդանու հանդեպ նման դաժան վերաբերմունք դրսևորելու համար, Բյուրեղավանի քաղաքացին ճանաչվեց մեղավոր և տուգանվեց 900 000 ՀՀ դրամ։

Leave a Comment