Ի՞նչ կարմիր մշուշանման ամպ է Ջերմուկի լեռներում․ «Լիդիան Արմենիա»-ն պարզաբանել է՝ սխալ պայթուցիկ նյութ են օգտագործել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որպես հանքավայր շահագործվող Ամուլսարի տարածքում նկատելի է կարմրանարնջագույն ծուխ։

«Ռադիոլուր»-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունից հայտնեցին, որ 2025 թվականի սեպտեմբերից Ամուլսարի տարածքում ընթանում են շինարարական պայթեցման աշխատանքներ։

Ըստ պարզաբանման՝ տեսանյութում երևում են պայթեցումներից բարձրացած ծուխն ու փոշին, որոնց «գույնը պայմանավորված է եղել օգտագործված պայթուցիկ նյութի սխալ խմբաքանակով, որն արդեն հանվել է շրջանառությունից»։

Միաժամանակ, ընկերությունը «Ռադիոլուրին» պարզաբանել է՝ Ամուլսարում բոլոր պայթեցումներն իրականացվում են տեխնիկական և բնապահպանական պահանջներին համապատասխան։

«Յուրաքանչյուր միջամտություն վերահսկվում է՝ իրականացվում է վիբրացիայի և օդի գերճնշման մշտադիտարկում, և այս պահի դրությամբ որևէ շեղում ընդունելի նորմերից չի արձանագրվել։ Պետական վերահսկողության ներքո իրականացվող աշխատանքներն ապահովում են և՛ շինարարական առաջընթաց, և՛ շրջակա միջավայրի անվտանգություն, նշում են ընկերությունից»։

«Ռադիոլուր»-ն ակնկալում է Բնապահպանական տեսչական մարմնի պարզաբանումը։

https://www.youtube.com/watch?v=j2fnx1w0-TQ

Leave a Comment