2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
«Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը միջազգային ասպարեզում և ընդլայնեց իր դիվանագիտական ներկայությունը»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։