Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը


Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ընթացակարգերը երկու երկրների ձեռնարկատերերի և գործարար շրջանակների համար. համապատասխան գերատեսչությունները քննարկում են այս հարցը։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Նյու Դելիում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։

«Ձեռնարկատերերի և համատեղ նախագծերի մասնակիցների համար վիզայի ընթացակարգերի պարզեցումը կարող է զգալիորեն մեծացնել գործարար շփումների ինտենսիվությունը», – ասել է նա։

Սոբոլևի խոսքով՝ համապատասխան գերատեսչությունները ներկայումս քննարկում են այս հարցը առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համատեքստում։



Leave a Comment