Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը. Սահակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի ականավոր զավակի՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է։
Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը օբյեկտից վերածելով համաշխարհային քաղաքականության շատ կարևոր սուբյեկտի։

Ժամանակակից պատմության քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։

Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը իր անունը ոսկե տառերով փորագրել է պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ։

Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա ընկերանալու և սերտորեն համագործակցելու նախագահ Ալիևի հետ։

Եվ այսօր ազգի արժանապատվությունը պաշտպանելու սկզբունքայնության և անսասանության օրինակ է բոլորի համար: Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, որը չի վախենում գնալ հոսանքին հակառակ գնալ և հասնել արդյունքների։

Երկար կյանք նրան և բարգավաճում նրա երկրին։

Լուսանկարը` Reuters-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment