Հայտնի է՝ որ բաժնից է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կալանավորված աշխատակիցը. Factor

Դեկտեմբեր 26,2025 14:26

Factor TV-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված, ապա երկու ամսով կալանավորվածը քաղաքաշինության բաժնի աշխատակից է։

Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ երեկոյան հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է թաղապետարանի մեկ աշխատակից։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ իրավապահ կառույցը չէր մանրամասնել։

«Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- փոխանցեցին կոմիտեից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment