ՀԱԿ-ը հայտարարել է խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մասնակցելու է Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այն ամենը, ինչ կասեմ, համաձայնեցվել է մեր կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Տեղյակ եմ պահում, որ միաձայն կայացվել է որոշում մասնակցել առաջիկա ընտրություններին և կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- հայտարարել է Արամ Մանուկյանը։

 

Leave a Comment