Սուրբ Ծննդյան օրը Կալիֆոռնիայի Անթելոպ հովտի բնակելի փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով դեռահաս է զոհվել, իսկ 4-ը՝ վիրավորվել. գրում է KTLA 5-ը:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի տվյալներով՝ ոստիկանները փողոցում անգիտակից վիճակում գտել են 16-ամյա տղայի։ Կյանքը փրկելու միջոցառումներ են ձեռնարկվել, այդ թվում՝ սրտի վերակենդանացում, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից։
Միջադեպի պատճառը չի նշվում։