ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ իր հրամանով ամերիկացի զինվորականները հարվածների շարք են հասցրել ԻՊ (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում։
«Այսօր Միացյալ Նահանգները հզոր եւ մահասփյուռ հարվածներ է հասցրել ԻՊ ահաբեկիչներին, որոնք թիրախավորում եւ չարամտորեն սպանում էին, առաջին հերթին, անմեղ քրիստոնյաներին Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
«Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ արմատական իսլամական ահաբեկչությունը բարգավաճի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։