«Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»․ Զելենսկի

«Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության ծրագրի հարցով։ Այս մասին հայտնում է Զելենսկին՝ թելեգրամյան ալիքիում։ Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը զեկուցել է իրեն՝ ամերիկյան կողմի հետ հերթական շփումների մասին:

«Ոչ մի օր չենք կորցնում։ Համաձայնեցրել ենք հանդիպում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ՝ մոտ ապագայում։ Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»,- նշել է Զելենսկին։

Leave a Comment