Վրաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար.Կոբախիձե

Վրաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում:

Նա նշել է, որ իր կարծիքով՝ հաջորդ տարին լի կլինի փոփոխություններով։

«Մենք զգուշությամբ և ռազմավարական համբերատարությամբ սպասում ենք հարաբերություններում փոփոխություններին։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Կարծում եմ, որ հաջորդ տարի փոփոխություններ կլինեն նաև Եվրամիության կողմից։ Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային»,-հավելել է Կոբախիձեն։

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը բխում է ԵՄ շահերից։

Leave a Comment