Իրանի նախագահն այցելել է իրան-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ

26 Դեկտեմբերի, 2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ, հայտնել է Երևանում Իրանի դեսպանատունը։
Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին:

Փեզեշքիանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի և Գարիկ Թումանյանի ընտանիքների նվիրվածությունն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։

Leave a Comment