ՊԵԿ-ի բարձր տուգանքների պատճառով մի շարք փոքր ու միջին ձեռնարկություններ հայտնվել են փակման եզրին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ երևույթն ավելի նկատելի է համայնքներում, որտեղ հարկային տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, վարչապետը հայտարարել էր, որ հարկատուներից հավելյալ գանձված ամեն լումա տարեմուտին կվերադարձվի։
