Յամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրը



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է, թե որն է իր տանը պահվող ամենաարժեքավոր իրը։

«Ո՞րն է իմ տան ամենաարժեքավոր իրը։ Դա Ֆրանսիայի դարպասը խփած գնդակն է», – ասել է 17-ամյա թևային հարձակվողն իր YouTube-յան ալիքում։

Հիշեցնենք, որ Լամինը գոլ խփեց Ֆրանսիայի դարպասը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում։ Իսպանիան հաղթեց այդ մրցաշարում՝ եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, Յամալը «Կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment