Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին ու ներկա տեսքից:


 


«Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը շահագործման համար վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը։


 


Դեռևս 1990-ականներին կառուցված 177 աշակերտի համար նախատեսված դպրոցի նախկին շենքի փոխարեն հիմնովին կառուցվել է նորը՝ նախատեսված 432 աշակերտի համար։


 


Բարով վայելեք սիրելի ստեփանավանցիներ»,- գրել է նա:


 

Leave a Comment