Նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը:
Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:
«Առավել ևս առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը գործընկերներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:
Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ առողջապահության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: