Goal պորտալը այս տարի վերջին անգամ թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշը։ Այն շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Goal-ի վարկածով՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» 10 գլխավոր հավակնորդներն են՝
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)