25 դեկտեմբերի 2025 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են «ահաբեկչության և մի շարք հատկապես ծանր հանցագործությունների մեջ»։
Դատախազը նրա համար պահանջել էր 18 տարվա ազատազրկում, հայտնում է APA-ն։
Կարեն Ավանեսյանն այն սակավաթիվ հայերից է, որոնք մնացել են Արցախում 44–օրյա պատերազմից հետո։
Ադրբեջանի իրավապահների պնդմամբ՝ 58-ամյա Ավանեսյանը 2024–ի սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյուքնում ոստիկաններ են վիրավորվել»։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միաժամանակ յոթ հոդվածով։