Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններ սկսել պատերազմը դադարեցնելու համար:
«Մենք աղոթում ենք Ուկրաինայի տանջված ժողովրդի համար. թող զենքի բախումը դադարի: Եվ թող ներգրավված կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ, գտնեն անկեղծ, անմիջական և հարգալից երկխոսության քաջություն», — ասել է պապը իր ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձում՝ Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»), հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին:
Լևոն XIV-ը ուղերձը կարդացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից: Հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին տաճարի առջևի հրապարակում և լսել: Ուղերձի տեքստը հրապարակել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Խոսելով աշխարհի այլ տարածաշրջանների մասին՝ Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և կոչ է արել «արդարության, խաղաղության և կայունության Լիբանանի, Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի համար»: Իր ուղերձում պապը նաև հիշատակել է Սուդանում, Հարավային Սուդանում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հայիթիում, Մյանմայում, Թաիլանդում և Կամբոջայում մարդկանց տառապանքները։
Լևոն XIV-ը կոչ է արեցլ Ռուսաստանին դադարեցնել կրակը Սուրբ Ծննդյան օրը։
Տես նաև՝