Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն. Սամվել Կարապետյան

25 Դեկտեմբերի, 2025

Սամվել Կարապետյանի ուղերձը. «Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը:

Մենք մեր հակառակորդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգին:

Մեր պայքարը բարդ է ու լցված  բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպե՞ս կարող է հալածանքը կանգնացնել մեզ, եթե մեր նպատակը ՀՀ-ի, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ և ապահով ապագան է:

Ուրեմն՝ առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր, 2026 թվական, որը պետք է հայ ժողովորդի վերածննդի սկիզբը դառնա: Հաղթելու ենք՝ մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»:

Leave a Comment