Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

17-18-րդ դարերում ապրած ամենահայտնի ֆրանսիացի ճանապարհորդներից էր Ժան Շարդենը: Նրա «Ճանապարհորդություններ» 10 հատորանոց աշխատությունը համարվում է XVII դարի

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի մասին ամենաարժեքավոր աշխատություններից մեկը:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Ճանապարհորդության ընթացքում Շարդենը եղել է նաև Հայաստանում:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Իր գրքում Շարդենն Արևելյան  Հայաստանին մշտապես անդրադառնում է «Արմենիա» անվանմամբ։

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Նա նշում է, որ Երևան քաղաքն առանձնանում էր բարեբեր ու նպաստավոր կլիմայական պայմաններով և մեծությամբ տպավորիչ բնակավայր էր։

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Ըստ նրա՝ քաղաքում բնակվում էին հիմնականում հայեր, իսկ բերդում տեղակայված էր կուսակալի նստավայրը և պարսկական կայազորը։

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Երևանի մասին նկարագրությունում Շարդենը խոսում է մի բացառիկ աշտարակի մասին. «Ճարտարապետական տեսակետից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացրել մի հին աշտարակ, որի կառուցման թվականը և նպատակը մեզ առայժմ անհայտ է:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերումՀին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Շարդենը հաղորդում է, որ այն գտնվում էր եպիսկոպոսի աթոռանիստի  մոտ, կառուցվել էր հին ժամանակներում, սրբատաշ քարով, արտաքին կողմում ուներ հայերեն տառեր հիշեցնող տառերով գրված արձանագրություններ, որ անընթեռնելի է եղել նաև հայերի համար:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերումՀին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Նա գրում է, որ այդ աշտարակը հին է, ունի բոլորովին յուրահատուկ ճարտարապետություն, և դրա շուրջը փռված են ընդարձակ ավերակներ:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Աշտարակի և դրա մոտակայքում ընկած ավերակների նկարագրությունը կատարելուց հետո Շարդենը գալիս է այն եզրակացության, որ այստեղ եղել է վանք, որի կոմպլեքսի կենտրոնական մասում բարձրացել է իր ասած աշտարակը: Հետագա ճանապարհորդներն ու հեղինակներն արդեն վկայում են, որ Շարդենի հիշատակած աշտարակը գոյություն չուներ:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերումՀին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իմանալու դրա ճշգրիտ տեղը»: (Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», Երևան, 1969, էջ 273-274):

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Շարդենի նկարագրությունն ու աշխատությունը հիմք ընդունելով՝ հետագայում մի շարք հայ ուսումնասիրողներ նշել են աշտարակի հավանականը վայրը:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

«Ղ. Ինճիճյանը` օգտվելով Շարդենի նկարագրությունից, այն տեղադրում է Սբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, իսկ Հովհաննես Շահխաթունյանցը` Ձորագյուղի եկեղեցու դիմաց, Հրազդանի բարձրադիր աջ ափին: Վերջինս իր ենթադրությունը հիմնավորում է նրանով, որ  Հրազդանի ձախ ափի այդ հատվածում հին ավերակների հետքեր իր ապրած ժամանակներում ամենևին չեն նշմարվել»: (Նույն տեղում, էջ 274):

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերումՀին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերումՀին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

 

Հետագայում մասնագետները փորձել են պարզել, թե ի՞նչ աշտարակ է եղել այն և ի՞նչ նպատակով է ծառայել:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Առաջ են քաշվել տարբեր կարծիքներ՝ գիտական կառույցից մինչև դամբարան կամ աստղադիտարան, ինչպես նաև ռազմական նշանակության պաշտպանական շինություն։ Այս տեսակետներին զուգահեռ առաջ է քաշվել նաև վարկած, որ այն եղել է ջրի աշտարակ՝ գնդաձև մասում ամբարելով ջուր:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Այդ ամենից այժմ մնացել են միայն ֆրանսիացի ճանապարհորդի հուշերը՝ Հին Երևանի աշտարակի մասին:

Հին Երևան. 17-րդ դարի Երևանի աշտարակը՝ ֆրանսիացի ճանապարհորդի հուշերում

Leave a Comment