Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ․ նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում

Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։

Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնել։

17 ջրամբարներից 1-ը կառուցվեց։ Հյուսիս-Հարավի Երևանի (Մալաթիա-Սեբաստիայի) հատվածն ավարտելը գրվեց սառույցին։ Հայ-վրացական բարձրավոլտը 10+ տարի է տեղում է դոփում։ Զովունիից Թբիլիսյան կամուրջի մասին արդեն մոռացանք։ Նոր ատոմակայանի մասին էլ 3 տարի է միայն խոսում ենք։

Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment